- ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՈՒՈՒՏՐՕ ՈՒԻԼՍԸՆԻ ՅԻՇԱՏԱԿԸ ՅԱՒԵՐԺԱՑՆՈՂ 2011-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Յունուարի 31-ին Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնում տե֊ղի ունեցաւ Ուուտրօ Ուիլսընի յիշատակը յաւերժացնող 2011-ի միջո֊ցառումների ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկայ էին ծրագ֊րի շրջանակներում իրականացուող աշխատանքները համակարգող Հայաստանի Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի hամա֊հայ֊կական ծրագրերի վարչութեան աշխատակիցները` վարչութեան պետ Ատոմ Մխիթարեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ ծրագրին աշխոյժ մասնակցութիւն ցուցաբերած ուսանողներ, այդ թւում սփիւռքահայ ուսանողների խորհրդի անդամներ:
Ամփոփելով կատարուած աշխատանքները` Հայաստանի Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վար֊չութեան գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համ֊բարեանը նշեց, որ ծրագիրն իրականացուել է Հայաստանի վարչա֊պետի յանձնարարականով եւ նուիրուած էր Ուուտրօ Ուիլսընի իրա֊ւարար վճռի 90-ամեակին: Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում կատարուել է թեմային նուիրուած հայ եւ օտար հեղինակների, պատ֊մաբանների, իրաւագէտների, միջազգայնագէտների ուսումնասիրու֊թիւնների հաւաքագրում, անցկացուել է գիտաժողով, դասախօ֊սութիւններ, բաց դասեր հանրակրթական դպրոցներում եւ ստեղծուել է ՙ/http://wilsonarmenia.wordpress.com/՚ պլոկը:
ԵՊԼՀ շրջանաւարտ Անի Աբրահամեանը մանրամասնութիւններ ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացուած միջոցա֊ռումների, ինչպէս նաեւ ՙ/http://wilsonarmenia.wordpress.com/՚ պլոկի բովանդակութեան վերաբերեալ:
Հայաստանի Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համա֊հայկական ծրագրերի վարչութեան պետ Ա. Մխիթարեանը, ծրագրի շրջանակներում իրականացուած միջոցառումներին աշխուժութիւն ցու֊ցա֊բերած ուսանողներին յանձնեց Հայաստանի Սփիւռքի նախա֊րարութեան պատուոգրեր եւ շնորհակալագրեր:
Ծրագրի մասնակիցները շնորհակալութիւն յայտնեցին Հայաստա֊նի Սփիւռքի նախարարութեանը նշելով, որ ծրագիրը օգնեց նոր գի֊տելիքներ ձեռք բերել եւ ծանօթանալ Ուուտրօ Ուիլսընի գործու֊նէութեանը:
-
ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ ՕՐԱԳԻՐ
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ
1 
1,503.501 
0.761 
388.691 քլկ. արծաթ
0.001 օնց. ոսկի
1,720.10ՏՈՒՐ ԿԱՐԾԻՔԴ






































